Վճռաբեկ դատարանը ներկայացնում է իշխանության շահերը. Արա Զաքարյան

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի իրավունքների պաշտպան Արա Զաքարյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանում արդեն սպառվեցին իրավական, պետական բոլոր միջոցները և արդեն անհրաժեշտություն է առաջացել դիմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան և պաշտպանական կողմն անպայման կգնա այդ քայլին:

Հիշեցնենք` Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2014թ. հունիսի 17-ի վճիռով՝ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Պաշտպանական կողմը վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ է բերել, որոնք մերժվել են:

Արա Զաքարյանը այս առնչությամբ ասաց. «Վճռաբեկ դատարանը հերթական անգամ ցույց տվեց, որ ոչ թե իրավունքի շահերն է ներկյացնում, այլ, ցավոք սրտի, իշխանության»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել