Կինը, աղ ուտեցնելով, թունավորել է դստերը

Բրիտանացկի կինը 8 տարեկան երեխային թունավորել է՝ ստիպելով ուտել մեծ քանակությամբ աղ:

The Crown-ը գրում է, որ 38-ամյա Սյուզան Հեմիլթոնը Էդինբուրգից դատապարտյալի աթոռին գլուխն առել էր ձեռքերի մեջ և լաց էր լինում, երբ 9 տղամարդկանցից և 6 կանանցից բսղկացած երդվյալ ատենակալների խումբը նրան մեղավոր ճանաչեց՝ երեխայի կյանքը վտանգի սպառնալիքի տակ դնելու համար:

2 ժամ և 15 րոպե տևած քննարկումներից և Էդինբուրգի գերագույն դատարանում 3 շաբաթ ընթացող դատաքննությունից հետո ատենակալները հրապարակեցին մեծամասնության կողմից ընդունված դատավճիռը: Հեմիլթոնը բազմիցս հերքել է մեղադրանքները՝ դրանք բնութագրելով որպես անհեթեթություն, իսկ նրա պաշտպանը պնդել է, որ չկա ոչ մի ապացույց, որ նա դիտավորյալ կերպով վնասել է երեխային:

Հաղորդվում է, որ տուժող աղջիկը սնվել է քթանցքերով և կոկորդով անցկացված խողովակի օգնությամբ միչև 1995թ.-ի մայիս, երբ գաստրոստոմիկ վիրահատության ժամանակ սնուցման խողովակը տեղադրվել էր հենց ստամոքսում:

The Crown-ի փոխանցմամբ՝ սա թույլ է տվել Հեմիլթոնին իր դստերը մեծ քանակությամբ աղային լուծույթներ տալ, ինչը նրա մոտ հաճախակի հիվանդություններ և վնասվածքներ է առաջացրել:

Ըստ մեղադրանքի՝ 2000թ. մարտի ամսին կինը իր երեխային, ով այժմ 11 տարեկան է, այնքան աղի լուծույթ էր տվել, որ նա լրջորեն հիվանդացել էր, նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր և երեխային տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ բժիշկներին հաջողվել էր փրկել նրա կյանքը, սակայն ուղեղը անդառնալիորեն վնասվել էր: Այս դեպքից հետո կասկածներ են առաջացել:

Դատավճռի հրապարակումից հետո, դատավորը երդվյալ ատենակալմներին խնդրել է հաշվետվություններ ներկայացնել, իսկ Հեմիլտոնին պարտադրել դատարան ներկայանալ 3 շաբաթվա ընթացքում`դատավճռի իրականացման համար, այդ ընթացքում կինը ազատության մեջ կմնա՝ գրավի դիմաց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել