Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրիրքը մի քանի իրավախախտում է նախատեսում, երբ վարորդները կտուգանվեն 30 հազար ՀՀ դրամով: Դրանք են՝
1. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, եթե դա կապված չէ վազանցը թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, և եթե առանց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու անհնար է շրջանցել կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը,
2. Տրանսպորտային միջոցի վրա գովազդի տեղադրման կարգը խախտելը,
3. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելը, որի հետևանքով առաջացել է ճանապարհատրանսպորտային պատահար, եթե դա չի պարունակում հանցագործության հատկանիշներ: