Փետրվարի 17-ին Երևանում ներկայացվեց Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի անդամ երկրների մոնիթորինգի արդյունքները: Այս մասին Իրավաբան.net-ն արդեն գրել է:
Արդարդատության նախարարությունը խմբի գտնվելու համար ծախսել է 688 հազար ՀՀ դրամի չափով գումար, այսինքն՝ շուրջ 1500 ԱՄՆ դոլար:
ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում վարչապետի որոշման մեջ նշվում է. «Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի անդամ երկրների մոնիթորինգի խմբի՝ 2015 թվականի փետրվարի 17-ին Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված ծախսերը` 688000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացրած հաշվետվությունների»: