ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայությունն Իրավաբան.net-ին տեղեկացնում են, որ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին (պատճենը` Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային) նամակ-պահանջագրի էր ուղղել Վալերի Պերմյակովի գործի վերաբերյալ: Այսօր ՌԴ գլխավոր դատախազությունից ստացվել է պատասխան, որը ներկայացվում է ստորև: Նամակում շեշտվում է, որ հայ ընտանիքի սպանության մեջ մեղադրվողը չի կարող փոխանցվել ՀՀ իրավապահ մարմիններին: