Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մարտի 2-ից 3-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 8-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը: Բացահայտվել է գողության` 8, խարդախության` 9, յուրացման` 2, խուլիգանության 1 և շորթման 4 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել