«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվեց

Մարտի 2-ին ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հակոբ Հակոբյանի նախագահությամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ Մամուլի ծառայությունից:

Նախագծերով առաջարկվում է՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահի համար սահմանել հատուկ կենսաթոշակ՝ աշխատավարձի 70 տոկոսի չափով: Առաջարկվում է նաեւ սահմանել, որ ՀՀ պաշտոնաթող նախագահը կահավորված գրասենյակով ապահովվում է ցմահ:

Օրենքների նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն եւ կընդգրկվի մարտի 3-ին ՀՀ կառավարության նախաձեռնած արտահերթ նիստի օրակարգի նախագծում:

Լուսանկարը՝ parliament.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել