Նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել Դավիթ Վիրաբյանին ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի պաշտոնական կայքից: Հրամանագրում, մասնավորապես, ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Դավիթ Վիրաբյանին նշանակել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ (նստավայրը` Մոսկվա)»: