Ուրիշի անձնագրային տվյալներով կահույք էր ձեռք բերել և տիրացել

2014 թ. դեկտեմբերի 17-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել 1981 թ. Մարիա Ա.-ի անձնագրային տվյալներով Իսակովի պողոտայի թիվ 81/4 հասցեում գործող կահույքի խանութ-սրահից 870.000 դրամ արժողության կահույք ձեռք բերելու և դրան տիրանալու մասին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1987 թ. ծնված Սվետլանա Հ.-ն:
Կատարվում է նախաքննություն: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել