Փետրվարի 23-ին, ժամը 13.35-ին, ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նշավան գյուղում տուն է այրվում:
Մենկած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, անհայտ պայմաններում ամբողջությամբ այրվել է 1971 թ. ծնված Կարապետ Շ.-ի տան հյուրասենյակը և 2 ննջասենյակները: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջից:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 14.12-ին, մարտական 2 հաշվարկի ուժերով:
Նյութական վնասի չափը պարզվում է:
Արարատի մարզի հրդեհային տեսչության կողմից կատարվում է հետաքննություն: