ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանն աշխատանքային այցով մեկնել է Սերբիա

ՀՀ ԱՆ Հարկադիր կատարման ծառայության լրատվական բաժինը հաղորդում է, որ Սերբիայի հարկադիր կատարողների ազգային պալատի նախագահ Ալեքսանդրա Տրեսնևի հրավերով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սերբիայի Հանրապետություն` քաղաք Բելգրադ: Այցի նպատակն է՝ ծանոթանալ Սերբիայի դատական կատարողների ազգային պալատի փորձին և քննարկել ոլորտում հայ-սերբական համագործակցության հեռանկարները:

2014 թ. աշնանը ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից կազմակերպված 2-րդ միջազգային գիտագործնական համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած Սերբիայի պատվիրակության անդամները ծանոթացան ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության  գործունեությանը, ձեռքբերումներին և համագործակցության հնարավոր հեռանկարներին: Պատվիրակները մասնավորապես հետաքրքրված էին աճուրդի կազմակերպման և գույքի իրացման, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման  հայաստանյան փորձով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել