ՀՀ Քննչական կոմիտեն հերքում է

ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդում է ՀՀ Քննչական կոմիտեի ներկայացրած պարզաբանման մասին, ինչը մասնավորապես վերաբերում է հետևյալին.

««Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 24-ի թիվ 31 համարում «Կողմնակի եկամուտներ» վերտառությամբ նյութ է հրապարակվել, որտեղ հեղինակը նշել է, թե ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանն ամեն տարի մի քանի հազար դոլարի չափով նվիրատվություն է ստանում։
Պարզաբանում ենք, որ տվյալ անուն-ազգանունով պաշտոնյա ՀՀ քննչական կոմիտեի համակարգում չի աշխատում։ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության վարչության ամբողջական անվանումն է՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչություն, որի ղեկավարը Անդրանիկ Հակոբյան անուն-ազգանունով տեղակալ չունի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել