Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը ներկայացնող դատավորի թափուր պաշտոնի համար հայտարարված նոր մրցույթին մասնակցության երկրորդ անգամ մասնակցության հայտ է ներակայացրել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ առաջին մրցույթին նա նույնպես մասնակցել էր, սակայն հաղթող եռյակում չէր հայտնվել, այժմ նորից փորձում է իր ուժերը: Փետրվարի 26-ից սկսվելու է մրցույթի բանավոր փուլը, որի ժամանակ հանձնաժողովի կողմից ստուգվելու և գնահատվելու են թեկնածուների մասնգիտական և լեզվական հմտությունները:
Իրավաբան.net-ի հետ զրույցում Լիզա Գրիգորյանն ասաց, որ թեև յուրքանչյուր մրցույթում կարևորվում է արդյունքը, սակայն ինքն այժմ չի կենտրոնանում այն մտքի վրա, թե ինչ արդյունք կլինի. «Կրկնելու, նոր բան սովորելու այս պրոցեսը շատ հաճելի է: Կարծում եմ, որ մրցույթների մասնակցելը մասնագետին, իրավաբանին միշտ նոր գիտելիքներ է տալիս, թարմացնում է գիտելիքները` պրակտիկայում օգտագործելու համար»: