Դանակահարություն անչափահասի մասնակցությամբ

Փետրվարի 22-ին, ժամը 19.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 2000 թ. ծնված Բ. Ն.-ն: Այս մասին Իրավաբան.net-ին հաղորդում են ՀՀ ոստիկանությունից:

Աղբյուրը նաև փոխանցում է, որ նույն օրը, ժամը 21.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի հետին շրջանի պատռված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 2001 թ. ծնված Վ. Ս.-ն: Պարզվել է, որ փետրվարի 22-ին, ժամը 19.00-ին, թիվ 195 դպրոցի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Բ. Ն.-ին և Վ. Ս.-ին: Ըստ բժիշկների տեղեկանքի` վերջիններս ի վիճակի չեն եղել հաղորդում տալու: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` պարզվել է, որ նրանց դանակով հարվածել և վնասվածքները պառճառել է 1998 թ. ծնված Ս. Ա.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 23-ին, ժամը 01.00-ին, ներկայացել է բաժին: Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել