Դանակահարություն` վիճաբանության ժամանակ

Փետրվարի 18-ին, ժամը 03.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «մեջքի հետին մասի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1987 թ. ծնված Ժիրայր Հ.-ն: Մեկնած օպերատիվ խմբին Ժիրայր Հ.-ն բացատրություն է տվել, որ վնասվածքը ստացել է Մալաթիայի տարածքում` ապակու վրա ընկնելու հետևանքով: Պարզվել է, որ Ժիրայր Հ.-ն վնասվածքը ստացել է փետրվարի 18-ին, ժամը 02.30-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում, վիճաբանության ժամանակ, 1991 թ. ծնված Ժորժ Մ.-ի կողմից դանակով հարվածելու հետևանքով: Բացատրական աշխատանքների շնորհիվ` Ժորժ Մ.-ն փետրվարի 21-ին, ժամը 17.10-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է հետաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել