Ինչո՞ւ ԲՀԿ խմբակցությունը լքեց ԱԺ նիստերի դահլիճը

Այսօր մեկնարկեց ԱԺ քառօրյան: Նիստի ընթքացքում վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Նա հայտարարեց, որ խմբակցությունը լքում դահլիճը՝ պարզաբանելով. «Հաշվի առնելով հայաստանյան ներքաղաքական դաշտում ստեղծված աննախադեպ իրավիճակը, ԲՀԿ խմբակցությունը հայտարարում է, որ մենք բոյկոտում ենք այս քառօրյա նստաշրջանն ու հիմա կլքենք դահլիճը»,- ասաց տիկին Զոհրաբյանը՝ հավելելով, որ առաջիկա օրերին խմբակցությունը հանդես կգա հստակ գնահատականով և կներկայացնի իր քայլերն ու ռազմավարությունը:

Հայտարարությունից հետո ԲՀԿ պատգամավորները լքեցին դահլիճը, բացառությամբ մեկի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել