ՀՀ դատական դեպարտամենտը հայտարարում է բաց մրցույթ Վերաքննիչ քրեական դատարանի դատական նիստերի քարտուղարի պաշտոն զբաղեցնելու համար:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Նշված թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 26.02.2015թ.:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող եք դիմել Դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757) կամ այցելել ՀՀ դատական դեպարտամենտի պաշտոնական կայք:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 06.03.2015թ-ին ժամը 15:00-ին Դեպարտամենտի գտնվելու վայրում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757):