Փետրվարի 18-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 1959 թ. ծնված Ալեքսան Բ.-ի բնակության հասցեում: Տան հյուրասենյակից և նկուղից հայտնաբերվել է դեղնականաչավուն, կանեփանման զանգվածի 3 փաթեթ /առաջինում մոտ 110 գ, 2-րդում մոտ 3.5 գ, 3-րդում մոտ 0.5 գ/: Նույն վայրից հայտնաբերվել են նաև կանեփի բույսի սերմեր` մոտ 96 գ:
Նույն օրը խուզարկություն են կատարել նաև 1975 թ. ծնված Արման Հ.-ի բնակության հասցեում: Տան ննջասենյակից հայտնաբերվել է դեղնականաչավուն, կանեփանման զանգվածի 4 փաթեթ /առաջինում մոտ 7.2 գ, 2-րդում մոտ 1.7 գ, 3-րդում մոտ 1.5 գ, 4-րդում մոտ 0.7գ/: Նույն վայրից հայտնաբերվել են նաև կանեփի բույսի սերմեր` մոտ 17.5 գ:
Երկու գործերով մշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է քննություն: