Հարսը գողություն է կատարել. ԼՂՀ ոստիկանություն

Փետրվարի 17-ին ԼՂՀ ոստիկանության Մարտակերտի շրջբաժին ստացվել է Շուշի քաղաքի բնակչուհի, 1946թ. ծնված Է. Մ-ի դիմումն այն մասին, որ Վանք գյուղում գտնվող իր առանձնատնից հարսը` նույն գյուղի բնակչուհի, 1982թ. ծնված Ն. Ա-ն, գողացել է 6 հատ 3 լիտրանոց դատարկ տարաներ, 1 փայտյա դուռ և 1.5 մ երկարությամբ թիթեղյա ծխատար խողովակ: Այս մասին հաղորդում են ԼՂՀ ոստիկանությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել