ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Վարդենյա լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Ձյուն է տեղում Արագածոտնի մարզի Արագած գյուղում, Ապարան, Տավուշի մարզի Իջևան, Դիլիջան, Շիրակի մարզի Գյումրի և Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում:
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: