ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է

ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը մեկնաբանել է Լիբիայում ահաբեկիչների կողմից եգիպտացի քրիստոնյաների սպանությունը: Տիգրան Բալայանի մեկնաբանության մեջ, մասնավորապես, նշվում է հետևյալը:

«Խստորեն դատապարտում ենք Լիբիայում ահաբեկիչների կողմից իրականացված անմարդկային ոճրագործությունը, որի հետևանքով քսանմեկ քրիստոնյաներ բարբարոսաբար սպանվեցին:

Մեր ցավակցությունը և զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին և Եգիպտոսի բարեկամ ժողովրդին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել