Վիճաբանության ժամանակ սուր առարկայով վնասել է 15-ամյա տղայի դեմքը

Փետրվարի 9-ի երեկոյան 1975 թ. ծնված Սամվել Չ.-ն ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Վանաձորի Ներսիսյան թաղամասի թիվ 8 շենքի մոտ ոմն Պոտո հանդիպել է իր որդուն` 2000 թ. ծնված Արամայիս Չ.-ին, նրանից խնդրել գումար, վերջինս մերժել է, որից հետո միասին ուղևորվել են Լենինգրադյան տնակային ավան, որտեղ վիճաբանություն է սկսվել, Պոտոի եղբայր Խաժակը բռնել է որդու ձեռքերը, իսկ Պոտոն իր մոտ գտնվող սուր առարկայով վնասել է նրա դեմքը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ոմն Պոտոն 1997 թ. ծնված Պետրոս Ռ.-ն է, իսկ Խաժակը` 1997 թ. ծնված Խաժակ Ռ.-ն:
Պետրոս Ռ.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել