Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշում է ստորագրել՝ Կարեն Պապոյանին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Որոշմամբ, մասնավորապես՝ ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվա-կանի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետով՝ Կարեն Պապոյանին ազատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։»