Կալանավորված դատավորն առ այսօր ցուցմունք չի տվել

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը, ով կաշառք ստանալու պահին ձերբակալվել էր 2014թ. դեկտեմբերի 25-ին, իսկ կալանավորվել` դեկտեմբերի 29-ին, առ այսօր ցուցմունք չի տվել: Այս մասին  Իրավաբան.net կայքին փոխանցեց դատավորի փաստաբան Կարեն Թումանյանը:

«Այս պահին ոչ մի նորություն չկա, նախաքննությունն ընթանում է, դատավորը ցուցմունք չի տվել»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնեն` ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն` Խաչատուր Խաչատրյանն իր վարույթում քննվող գործարարի վերաբերյալ քաղաքացիական գործով, նրա օգտին գործողություններ կատարելու համար, պահանջել և ստացել է 20.000 ԱՄՆ դոլար: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր.օրի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետի հատկանիշներով: Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի` 2014թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ դատավոր Խաչատուր Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկամսյա կալանք: Փաստաբան Կարեն Թումանյանը մինչ այս հաղորդել է, որ դատավորն իրեն մեղավոր չի ճանաչում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել