Ի՞նչ մեղադրանք է առաջադրվել Մնացական Ալեքսանյանին

Գյումրիում հունվարի 15-ին տեղի ունեցած բողոքի ցույցերի գործով այսօր մեղադրանք է առաջադրվել Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացական Ալեքսանյանի նկատմամբ: Այս մասին Իրավաբան.net-ին հաղորդեց նրա փաստաբանը` Հայկ Հարությունյանը: Այս հանգամանքը հաստատեց նաև ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Հիշեցնենք` նա ձերբակալվել էր, սակայն փետրվարի 6-ին ազատ արձակվել, նրա նկատմամբ խափանման միջոցը` կալանքը փոխարինվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ:

«Այսօր ժամը 11:00-ին նրան կանչել են քննչական բաժին, մեղադրանք առաջադրեցին, խափանման միջոցը թողոցին անփոփոխ»,- հաղորդեց փաստաբան Հայկ Հարությունյանը` հավելելով, որ մեղադրանք առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանություն) 4-րդ մասով. «Մենք դիրքորոշում դեռ չենք հայտնել, իմ վստահորդը ցուցմունք տալուց հրաժարվել է»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվում է պատիժ 4-7 տարի ժամկետով:

Լուսանկարը` Armtimes.com

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել