ՀՀ փաստաբանական դպրոցը և ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան ներկայացուցչությունը հայտարարում են «Փախստականների իրավունք» դասընթացի մեկնարկը՝ նախատեսված ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիրների և ՀՀ փաստաբանների համար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ փաստաբանների պալատի պաշտոնական կայքից:
Դասընթացը բաղկացած է թեմատիկ 7 (յոթ) դասերից, որոնք տեղի կունենան 2015 թվականի մարտ-նոյեմբեր ամիսներին։
Դասընթացի մասնակցության ժամերը հաշվարկվելու են որպես պարտադիր վերապատրաստման ժամեր։
Մասնակիցների անգլերենի իմացությունը ցանկալի է։
Դասընթացի մասնակցության համար գրանցվելու վերջնաժամկետն է 2015 թվականի փետրվարի 16-ը: Տեղերը սահմանափակ են։ Նախապատվությունը կտրվի առաջին 20 (քսան) մասնակիցներին։
Բոլոր դասերին մասնակցությունը պարտադիր է: Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվի հավաստագիր։
Գրանցվելու և այլ հարցերի համար անհրաժեշտ է ուղարկել հաղորդագրություն [email protected] կամ [email protected] էլեկտրոնային հասցեին: