Նոր Նորքի 4-րդ զանգվածի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մայրն ու երեխան ծանր վիճակում են

Փետրվարի 9-ին, ժամը 05.00-ին փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Նորքի 4-րդ զանգվածի թիվ 37 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից: Հաղորդագրության համաձայն` դեպքի վայր մեկնած հրշեջները պարզել են, որ հրդեհը բռնկվել է Գյուլիքևխյան փողոցի թիվ 23/1 շենքի բնակարաններից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.10-ին, մարվել՝ 05.27-ին: Ամբողջությամբ այրվել է բնակարանը՝ գույքով (28 ք.մ): Հրշեջ-փրկարարները բնակարանից ծխահարված, այրվածքներով և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դուրս են բերել 1968 թ. ծնված Ա և 2006 թ. ծնված Ֆ. Ն.-ներին, ովքեր հոսպիտալացվել են «Սուրբ Գրրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից Իրավաբան.net-ին տեղեկացրին, որ 2006 թվականին ծնված երեխային վիրահատել են. «Նրա վիճակն այս պահին ծանր է, անկայուն, գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում: Մեր տեղեկություններով մայրն է վառել, այնուհետև նա ինքնահրկիզմամբ է զբաղվել, ինքը վառված էր, հիմա մորը տեղափոխել են Այրվածքաբանական կլինիկա, մոր վիճակը նույնպես ծայրահեղ ծանր է»,- փոխանցեցին վերակենդանացման բաժանմունքից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել