Հրդեհ ՀԷՑ-ի ենթակայանում. հոսանքազրկվել են շենքերն ու լուսացույցերը

Այսօր` գիշերը ժամը 04:00-ին հրդեհ է բռնկվել Նալբանդյան փողոցում գտնվող ենթակայանում: Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացրին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից: Հրդեհի արդյունքում հոսանքազրկվել են Նալբանդյան փողոցի հարակից շենքերը, չեն աշխատում Սախարովի հրապարակում (Նալբանդյան փողոց) գտնվող լուսացույցերը, այրվել են ենթակայանի մոտակայքում տեղադրված աղբարկղերը: ՀԷՑ-ից փոխանցեցին, որ հրդեհի հետևանքով վնասվել են ենթակայան գնացող մալուխները. «Այս պահին ՀԷՑ-ի աշխատակիցները վերանորոգման աշխատանքներ են տանում: Մինչև 17:00-ն կավարտվեն աշխատանքները»,- վստահեցրեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել