ՃՈ տեսուչի պարտավորությունները խախտումը հայտնաբերելուց հետո

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հայտնաբերումից և արձանագրումից հետո ճանապարհային ոստիկանության ծառայողը պարտավոր է, իրավախախտում կատարողի համաձայնությամբ, տեղում կանխիկ տուգանք գանձելու համար լրացնել և նրան տալ վճարման անդորրագիր:

Անդորրագիրը լրացվում է երկու` նույնաբովանդակ օրինակից, որոնցից մեկը տրվում է տուգանքը վճարողին (երթևեկության մասնակցին), իսկ մյուսը մնում է ճանապարհային ոստիկանության ծառայողի մոտ և կցվում վարչական իրավախախտման մասին արձանագրությանը:

Ստորև ներկայացնում ենք Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տեղում տուգանք գանձելու համար տրվող վճարման անդորրագրի ձև:

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ
ՏԵՂՈՒՄ ՏՈՒԳԱՆՔ ԳԱՆՁԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՎՃԱՐՄԱՆ ԱՆԴՈՐՐԱԳԻՐ

ԱԱ N 000000

 ՀԱՐԳԵԼԻ՛ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ, ՏՈՒԳԱՆՔԻ ՏԵՂՈՒՄ ԿԱՆԽԻԿ ՎՃԱՐՈՒՄԸ ԿԱՄԱՎՈՐ Է:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի ___ հոդվածի ___ մաս,

արձանագրության սերիան, համարը ___________________________

Գանձվող գումարը ______________________________________

(թվերով և տառերով)

Իրավախախտում կատարած անձի (տուգանքը վճարողի)`

ազգանունը, անունը _______________________________
վարորդական վկայականի (կամ անձը
հաստատող փաստաթղթի) սերիան, համարը _________________
տրանսպորտային միջոցի մակնիշը, համարանիշը
(միայն վարորդների համար) _________________________

Վճարման անդորրագիրն ստացա ______________________

 (ստորագրությունը)

 

Ճանապարհային ոստիկանության ծառայողի պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը,

կրծքանշանի համարը ___________________________

______________(ստորագրությունը)

Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվի համարը` 900013150025

Տուգանքը գանձվել է ___ _______ 20 թ., ժամը _____ -ին:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել