Տաքսու վարորդները բողոքի ցույց էին կազմակերպել

ՀՀ կառավարության դիմաց, այնուհետև Հանրապետության հրապարակում այսօր բողոքի ցույց էին կազմակերպել տաքսի ծառայություն իրականացնող ոլորտի ներկայացուցիչները: Նրանք դեմ են տաքսի վարելու լիցենզավորման նոր կարգին. «Կառավարությունից պահանջում ենք 12 հազար մուծումն ու հաշվիչների պարտադիր տեղադրումը հետաձգեն մի քանի ամսով, որպեսզի աշխատանքը սկսվի բացվել ու մարդիկ կարողանան հաշվիչ տեղադրել ու հետագա վճարումների մեջ տեղավորվեն: Գոնե երեք ամսով հետաձգեն»,- նշեց ակցիայի մասնակիցներից Արմեն Գրիգորյանը:

Գործադիրի նիստից դուրս գալուց հետո վարորդներին հանդիպեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Ցուցարարներն իրենց բողոքները հայտնեցին նախարարին, ով նշեց, որ նոր կարգավորումներին կողմ են 20 հազարից ավելի տաքսու վարորդներ:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել