ՀՀ Նախագահը նոր նշանակում է կատարել

ՀՀ նախագահը նոր հմարանագիր է ստորագրել, որով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում վերանշանակվել է Պավել Ղալթախչյանը: Հրամանագրում, մասնավորապես, ասված է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ և 21-րդ հոդվածի 3-րդ մասերը՝ որոշում եմ.

Պավել Ղալթախչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ` հինգ տարի ժամկետով»:

Նշենք, որ Պավել Ղալթախչյանը զբաղեցնում է այս պաշտոնը 2001թ.-ի:

Պավել Ղալթախչյանի կենսագրությունը հակիրճ ներկայացնում ենք ստորև:

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1950 թ. հունվարի 8, ք. Բաքու

Կրթություն
1967-1972 թթ. Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ, մասնագիտությունը` տնտեսագետ

Աշխատանքային գործունեություն
1972-1975 թթ. Աբովյանի «Չափիչ» գործարան, տնտեսագետ, ինժեներ- մաթեմատիկ
1975 թ. Աբովյանի «Կոտայք» միավորում, ավագ տնտեսագետ
1975-1985 թթ. «Հայէլեկտրաապարատ» արտադրական միավորում, տնտեսագետ, ապա՝ ավագ տնտեսագետ, այնուհետեւ՝ բյուրոյի պետ, գլխավոր հաշվապահի տեղակալ, գլխավոր հաշվապահ
1985-1991 թթ. ՀՀ մինիստրների խորհուրդ, գործերի կառավարչության գլխավոր հաշվապահ, հաշվապահական հաշվառման եւ հաշվետվությունների բաժնի պետ
1991-1993 թթ. ՀՀ պետական ունեցվածքի տնօրինման եւ ապապետականացման կոմիտեի նախագահի տեղակալ, կոմիտեի նախագահի պաշտոնակատար
1993-1997 թթ. ՀՀ Կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման եւ ապապետականացման վարչության պետ
1997-2000 թթ. ՀՀ սեփականաշնորհման նախարար
2001 թ. հունվարից՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել