Գյումրու զանգվածային սպանության մեջ մեղադրվողին դատելու են ՌԴ ռազմաբաբազայում. «Ինտերֆաքս»

Հունվարի 12-ին Գյումրի քաղաքում հայ ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ՌԴ 102-րդ ռազմաբազային զինվոր Վալերի Պերմյակովի դատավարությունը կանցնի Հայաստանում` ռուսական ռազմաբազայի տարածքի դատարանում: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը» գործակալության աղբյուրը:

Ըստ որի` որոշումն ընդունվել է Հայաստանի տարածքում տեղակայված ռազմաբազային վերաբերյալ երկկող համաձայնագրի հիման վրա: Աղբյուրը տեղեկացրել է, որ կողմերը մեղադրական եզրակացությունը համաձայնեցնում են` հիմնվելով ռուսաստանյան օրենսդրության վրա: Նշվում է, որ դատարանը միևնույն ժամանակ դիտարկելու է ռուսական հետաքննիչների առաջ քաշած դասալության մեղադրանքը: Ըստ գործակալության` հայ քննիչների հավաքագրած բոլոր փաստերը տրամադրվելու են ռուսական կողմին` գործի նյութերին կցելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել