ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունների հիման վրա թվով 2 դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստը հրավիրվել է 2015 թվականի փետրվարի 3-ին` ժամը 17:00-ին` ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական շենքում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատական համակարգի պաշտոնական կայքից:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասով և 111-րդ հոդվածի 2-րդ մասով և հաշվի առնելով դատավորների կողմից ներկայացված միջնորդությունները` կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստը դռնփակ անցկացնելու մասին` ՀՀ արդարադատության խորհուրդը, ելնելով արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներից, որոշել է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 2015 թվականի փետրվարի 3-ի նիստը անցկացնել դռնփակ: