Ոստիկանը քաղաքացուն ծեծել է ու սպանության սպառնալիքներ տվել. ՀՔԾ

Քաղաքացի Գերասիմ Ն.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և 137-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Հատուկ քննչական ծառայության կայքէջից:

Աղբյուրը հաղորդում է, որ քաղաքացի Գերասիմ Ն.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի դեկտեմբերի 26-ին` ժամը 09:45-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Հրազդանի էներգետիկ համակարգի պահպանության բաժանմունքի ոստիկանը գումարային պարտքի կապակցությամբ վիճաբանել է իր հետ, որի ընթացքում ձեռքով հարվածներ է հասցրել իրեն:
Գերասիմ Ն.-ն հաղորդում է տվել նաև այն մասին, որ նույն օրը` դեպքից քիչ ավելի ուշ, ոստիկանության աշխատակիցը եկել է իր առևտրի կրպակ և ատրճանակով սպառնացել է, որ կսպանի իրեն:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել