«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամներն այսօր բողոքի ակցիա կազմակերպեցին, որի ընթացքում երթով գնացին ՀՀ նախագահական: Այստեղ նրանք իշխանություններից պահանջեցին հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության մեջ որպես մեղադրյալ ներգրավված Վալերի Պերմյակովին պատժել Հայաստանում` ՀՀ օրենսդրության համաձայն:
Ցույցին մասնակցում էին մի քանի տասնյակ քաղաքացիներ: