Հայաստանի քաղաքացիներն այսուհետ համահամասար աշխատանքային իրավունքներ ունեն, ինչ ՌԴ քաղաքացիները: Այս մասին РИА Новости-ին փոխանցել են ՌԴ կառավարությունից: Աղբյուրը նշում է, որ այս գործընթացը փոխկապակցված է այն հանգամանքի հետ, որ հունվարի 2-ին Հայաստանը Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է:
«Այն բանով հանդերձ, որ հայ-ռուսական համաձայնագրով` հայերը ազատվում են միգրացիոն հաշվառումից 30 օրվա ընթացքում, Հայաստանի քաղաքացիների աշխատանքային իրավունքները հավասարվել են Ռուսաստանի քաղաքացիների իրավունքներին: Այսկերպ, գործատուն իրավասու է ՀՀ քաղաքացիներին ներգրավվել աշխատանքային գործունեության մեջ` առանց հաշվառման ազգային աշխատաշուկայի պաշտպանության սահմանափակման համար»,- հաղորդել են ՌԴ կառավարությունից: Փոխանցվում է նաև, որ Հայաստանի քաղաքացիներից չի պահանջվում ՌԴ-ում աշխատանքային գործունեություն ծավալելու համար թույլտվություն ստանալ:
Աղբյուրը, հղում անելով Ռուսաստանի կառավարությանը, փոխանցում է, որ ՀՀ քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների ՌԴ-ում ժամանակավոր բնակվելու ժամկետը որոշվում է գործող աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրի ժամկետներով: