Ռուսաստանում այսօրվանից խստացվել է միգրանտներին առնչվող օրենսդրությունը

Ռուսաստանում բնակվելու կանոնները խախտելու դեպքում միգրանտներին կարգելեն 10 տարով մուտք գործել այդ երկրի: Նման օրենք է հունվարի 10-ից ուժի մեջ մտել, հայտնում է RG.ru-ն:

Համաձայն փաստաթղթի` անձը 10 տարով կզրկվի ՌԴ մուտք գործելու իրավունքից, եթե այդ երկրում մնալու սահմանված ժամկետը գերազանցել է 280 օրով: Այն միգրանտները, ովքեր Ռուսաստանի տարածքում անօրինական կերպով կբնակվեն 180 օրից ավելի, 5 տարով կզրկվեն այդ երկիր մուտք գործելու իրավունքից: Աղբյուրը փոխանցում է, որ նման օրենք նախկինում նույնպես գործում էր, սակայն այն միայն ներկայումս է խստացվում:

GetImage

GetImage (1)

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել