ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` դեկտեմբերի 29-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Արդյունավետ աշխատանքի համար Լոռու մարզպետ Արթուր Լևոնի ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ պարգևատրել Անանիա Շիրակացու մեդալով: