Փաստաբան Մարատ Կոստանյանը «Facebook.com» սոցիալական ցանցում գրել է.
«ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը նույն օրը նույն գործով կայացրել է երկու իրարամերժ որոշումներ, մեկը՝ նախկինում վերադարձված վերաքննիչ բողոքը կրկին ու վերջնականապես վերադարձնելու, իսկ մյուսը՝ նույն բողոքը վարույթ ընդունելու և դատական նիստ նշանակելու մասին: Երկու որոշումներն էլ կնքված ու ստորագրված վիճակում իմ մոտ են»: