Վրաերթեր և պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Դեկտեմբերի 23-ին, ժամը 12.40-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 48-ամյա կին և հայտնել, որ վնասվածքը ստացել է Երևանի 16-րդ թաղամասում:
Դեկտեմբերի 24-ին պարզվել է, որ կնոջը Երևանի Մելքումովի փողոցում վրաերթի է ենթարկել «ՕՊԵԼ G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, որը դեկտեմբերի 24-ին, ժամը 13.50-ին, ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 14.30-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենան Երևանի Տիգրան Մեծի պողոտայում բախվել անհայտ մակնիշի տաքսի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վերջինիս ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 23.00-ին, «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աթենքի փողոցում վրաերթի է ենթարկել 33-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 00.45-ին, Երևանի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 103 հասցեի դիմաց իրար են բախվել «Մերսեդես» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 13.45-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «ՎԱԶ-2106», «ՎԱԶ-21104-125», «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Արմավիրի մարզում` Խորոնք-Առատաշեն ճանապարհի 2-րդ կմ-ին, «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե պատնեշի:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 15.20-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին «Միցուբիշի Մոնտերա սպորտ» մակնիշի ավտոմեքենան շուրջ 40 մետր գլորվել է ձորակը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 24-ին, ժամը 08.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հ. Քոչարի փողոցի թիվ 41 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1954 թ. ծնված Արա Հախվերդյանին, որը տեղում մահացել է, իսկ վարորդը դեպքի վայրում թողնելով ավտոմեքենան` հեռացել է:
Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել