Արագությունը 81կմ/ժ և ավելի գերազանցող վարորդի նկտամամբ կկիրառվի ամենախիստ տուգանքը

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը խիստ պատիժ է սահմանել այն վարորդների համար, ովքեր առավելագույնս կխախտեն սահմանված արագությունը:

Համաձայն նշյալ օրենսգրքի 124.4 հոդվածի 5-րդ մասի` ամենախիստ պատժի կենթարկվեն այն վարորդները, ովքեր երթևեկության սահմանված արագությունը կգերազանցեն 81կմ/ժ և ավելի: Տվյալ պարագայում խախտում կատարած անձը կտուգանվի նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով, այսինքն` 500 հազար դրամով:

Այսինքն` եթե սահմանված արագությունը եղել է 60 կմ/ժ, իսկ վարորդը երթևեկել է 165 կմ/ժ արագությամբ, ապա կունենանք հետևյալ պատկերը` 165 – 10 (արագաչափ սարքի հնարավոր սխալմունքը) = 155 – 60 (թույլատրելի առավելագույն արագությունը) = 95 կմ/ժ = 500 հազար դրամ տուգանք:

Տվյալ պարագայում էական չէ` վարորդն արագությունը գերազանցել է 82 կմ/ժ-ով, թե օրինակ` 120 կմ/ժ-ով, տուգանքի չափը 500 հազար ՀՀ դրամ է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել