Հայտնի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեն մեղավոր է ճանաչվել հարկերից խուսափելու համար

Աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեն հարկերից խուսափելու համար դատապարտվել է վեց ամսվա պայմանական  ազատազրկման և պետք է վճարի 750 հազար եվրո տուգանք։

Երգչուհուն մեղադրել են այն բանում, որ ապրելով Բարսելոնայում, իր ելույթների համար վճարված հոնորարները փոխանցում էր Անդորրայում իր բանկային հաշվին։ Տեղական իշխանությունները դա որակել են որպես խարդախություն:

Այն՝ թե բանտարկության ինչ ժամկետ էր սպառնում Կաբալիեյին արդարադատության հետ գործարքից հրաժարվելու դեպքում, չի ճշտվում:

Տեղեկացնում է 1tv.ru կայքը:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել