ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Արտակ Արզումանյանի մահվան դեպքի առթիվ։
2014թ. դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտու նախկին դպրոցի կիսաքանդ շինությունում հայտնաբերվել է դատապարտյալ Արտակ Արզումանյանի դին՝ մետաղյա ամրալարից կտորով կախված։
Դեպքի վայրի զննության ժամանակ Արտակ Արզումանյանի բաճկոնի ձախ ծոցագրպանից հայտնաբերվել է նոթատետրի թուղթ՝ հետևյալ գրությամբ. «Իմ արածի համար ոչ մեկի չմեղադրեք. զզվել էի կյանքից, ես եմ որոշել», այնուհետև՝ ստորագրություն:
Դեպքի բազմակողմանի եւ օբյեկտիվ հետազոտման համար կատարվում է քննության։
Պարզվում են «Սևան» ՔԿՀ-ում դատապարտյալի մահվան հանգամանքները
![](/banner/BeFree24_Web-Banner_840x90_02.png)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2013/11/chaxavandak-bant-IMG_5832.jpg)