Վանաձոր համայնքին պատկանող բնակարանի կեղտաջրերը թափվում են բնակչի բնակարան

Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի 9-րդ շենքի 1-ին շքամուտքի բնակիչները դեռևս 2013թ. հուլիս ամսից պայքարում են համայնքի անգործության դեմ: Վանաձոր համայնքին պատկանող բնակարանում ապրում են հոգեկան հիվանդություն ունեցող անձինք, որոնք անհարմարություններ են պատճառում շենքի բնակիչներին, իսկ քաղաքապետարանը, անտեսելով խնդիրը, պատշաճ հսկողություն չի իրականացնում այս անձանց նկատմամբ:

Document_55 (1)Մասնավորապես 9-րդ շենքի 5-րդ բնակարանում, որտեղ համայնքի թույլտվությամբ բնակվում են հոգեկան շեղում ունեցող թվով 4 քաղաքացիներ, սանհանգույցում չկան ոչ մի տեխնիկական սարքեր, չի գործում կոյուղաջրերը տանող հատակի ձագարը, և կեղտաջրերը թափվում են ցած` ուղիղ թիվ 2 բնակարան:

2-րդ բնակարանի սեփականատերի իրավունքների պաշտպան, փաստաբան Արթուր Սուքիասյանը արդեն հայցադիմում է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` վնասի հատուցման պահանջի մասին, առաջին դատական նիստը նշանակվել է հունվարի 30-ին:

Արթուր Սուքիասյանի խոսքերով առկա են բոլոր փաստաթղթերը, ըստ որոնց` սեփականատիրոջ պատճառված վնասը ենթակա է հատուցման Վանաձոր համայնքի կողմից. «Համայնքի պատկանող բնակարանում ապրում են ոչ թե ուղղակի հոգեկան հիվանդություն ունեցող անձին, ապա մարդիկ, ովքեր վտանգավոր են ու չգիտեն որոշ նորմեր: Քաղաքացիական օրենսգիրքն ասում է, որ բնակարանի սեփականատերը պարտավոր է հոգ տանի բնակարանի մասին, քանի որ համայնքի սեփականությունն է բնակարանը, պետք է գոնե մինիմալ կարիգները հոգար, օրինակ ձագարը տեղում լիներ և այլն»,- նշեց փաստաբանը:

Գործին առնչվող փաստաթղթերն ու լուսանկարները ստորև.

Document_47 Document_53 Document_54 Document_55 Document_56 Document_57 Document_58

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել