Դասախոսը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին. ԱԱԾ

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնը հաղորդում է, որ ս.թ դեկտեմբերի 16-ին ՀՀ ԱԱԾ կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան Պետական մանկավարժական ինստիտուտի <<Նախազորակոչային պատրաստության և ֆիզիկական դաստիրակություն>> ֆակուլտետի ռազմական ամբիոնի դասախոս, փոխգնդապետ Տիգրան Մադոյանը:

Պարզվել է, որ Տ. Մադոյանը նույն ինստիտուտի 5-րդ կուրսի ուսանող, ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի <<N>> զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ռուբեն Գևորգյանից՝ ստուգարք ստանալու դիմաց, պահանջել և ստացել է 60 հազար դրամ գումար:
ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել