ԱԺ 4 խմբակցությունների նախաձեռնած արտահերթ նստաշրջանը չի կայացել

ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ, դեկտեմբերի 15-ին՝ ժամը 18.30-ին, հրավիրվել էր Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Հիշեցնենք, որ Ժամը 18.30-ի դրությամբ գրանցվել էր 45 պատգամավոր: «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ պատգամավորների գրանցումը շարունակվել է 3 ժամ, որի ընթացքում եւս անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նիստը հայտարարել է չկայացած` քվորում չապահովելու պատճառով: Տեղեկանում ենք ԱԺ կայքից:

Կարդացեք նաև` ԱԺ 4 խմբակցությունները դատապարտում են Լևոն Երանոսյանի հայտարարությունը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել