ԱԺ 4 խմբակցությունները դատապարտում են Լևոն Երանոսյանի հայտարարությունը

Այսօր Ազգային ժողովի 4 ոչ իշխանական ուժերը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, Ժառանգությունն ու ՕԵԿ-ը հավաքել են ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար նախատեսված անհրաժեշտ ստորագրությունները: Նրանք նաև հայտարարությամբ են հանդես եկել, որն էլ առաջարկում են ընդունել արտահերթ նիստի ժամանակ: Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը.

Վերջին շրջանում տեղի ունեցած բռնարարքները՝ ավտոմեքենաների հրկիզում, քաղաքացիական ակտիվիստների և ազատամարտիկների ծեծ, հարձակում ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա, առաջացրել են Ազգային Ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի խորը մտահոգությունն ու անհանգստությունը։ Խոստորեն դատապարատելի է փոխոստիկանապետ, Ներքին Զորքերի հրամանատարի հայտարարությունը՝ իրեն օրենքից վեր դասելու և քաղաքացիներին սպառնալու մասին, ինչը անհամատեղելի է ոստիկանության բարձրաստիճան պատոնյայի կարգավիճակին։

Ազգային Ժողովը պահանջում է.

1. Ազգային Ժողովը խստորեն դատապարտում է տեղի ունեցած բռնարարաքները և իրավապահ մարմիններից պահանջում ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ սեղմ ժամկետներում այս հանցագործությունների կազմակերպիչ, կամ մեղսակից բոլոր անձանց ի հայտ բերելու, և օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկելու համար։

2. Բռնության կոչերի և դատապարտելի հայտարությունների համար անհապաղ պաշտոնանանկ անել Ոստիկանության Զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին։

3. Ազգային Ժողովը պահանջում է ձեռնակել օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ այսուհետ կանխելու քաղաքակիրթ և ժողովրդավար երկրին անհարիր նման երևույթները։

Նշենք նաև, որ ԱԺ-ից տեղեկացրել են, որ ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ, դեկտեմբերի 15-ին՝ ժամը 18.30-ին, հրավիրվել էր Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Ժամը 18.30-ի դրությամբ գրանցվել էր 45 պատգամավոր: «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ պատգամավորների գրանցումը շարունակվելու է 3 ժամ:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել