Դեկտեմբերի 11-ին և լույս 12-ի գիշերը հակառակորդի կողմից արձանագրվել է հրադարդարի պահպանման ռեժիմի խախտում: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 204 խախտում, որի ընթացքում արձանագրվել է ավելի քան 2200 կրակոց: Մասնավորապես առաջնագծի արևելյան ուղղությամբ հակառակորդը 82 և 60 մմ ականանետերից կրակել է 24 անգամ:
ԼՂՀ ՊՆ-ն հավելում է, որ հակառակորդը առաջնագծի տարբեր հատվածներում կիրառել է նաև դիպուկահարներ (144 կրակոց), գնդացիրներ (820 կրակոց) և այլ հրաձգային զինատեսակներ: ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումներն ըստ անհրաժեշտության ձեռնարկել են համարժեք պատասխան գործողություններ և իրադրությունը պահել վերահսկողության տակ:
ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ կրակոցներ են եղել նաև Հայստանի Հանրապետության Զինված ուժերի սահմանապահների ուղղությամբ:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Իրավաբան.net-ին փոխանցեց, որ 170-ից ավելի խախտում է արձանագրվել: Պարոն Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ հայկական կողմից զոհեր չկան, հակառակորդի կողմի զոհերի մասին նա դժվարացավ տեղեկություն տալ: Հայկական կողմը պատասխան կրակով լռեցրել է հակառակորդին: