Կառավարության հաստատմամբ` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) Հայաստանում հնարավորություն կունենա գրասենյակ հիմադրել:
Այսօրվա նիստին ներկայացվեց Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև պայմանագրի համաձայն Հայաստանում գործող` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության տեղական գրասենյակի հիմնադրման վերաբերյալ համաձայնություն տալու մասին որոշման նախագիծը:
Նախագծում շեշտվում է, որ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը Հայաստանում նախատեսում է հիմնադրել սեփական գրասենյակը: Կառավարությունը հաստատեց նախագիծը: