Հրդեհ Մաշտոցի պողոտայում

Դեկտեմբերի 3-ին, ժամը 07.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 2 շենքի 6-րդ մուտքի 2-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.58-ին, մարվել՝ 08.14-ին: Ննջասենյակում այրվել է մահճակալ:

Հրշեջ-փրկարարները ննջասենյակի հատակին ծխահարված և տարբեր աստիճանի այրվածքներով հայտնաբերել են 1947 թ. ծնված Ա. Ղ.-ին, ում շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության հանրապետական գիտական կենտրոն: Տեղեկացնում է ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել